Թումանյան 39 շենքի տանիքում մեծ թափով շարունակվում է ինքնակամ կառուցի շինարարությունը (տեսանյութ)
Թումանյան 39 շենքի տանիքում շարունակվում է ինքնակամ կառուցի շինարարությունը։
Ավելի վաղ NEWSPRESS.am-ը հայտնել էր, որ Երևանի Թումանյան 39 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքում կիսակառույց ինքնակամ շինություն կա։
Մենք հարցում էինք ուղղել քաղաքապետարանին, թե ո՞վ է (կամ ովքեր են) իրականացնում շինարարությունը, ի՞նչ է կառուցվում շենքի տանիքին և ո՞ւմ թույլտվությամբ (եթե կա թույլտվություն): Սակայն մինչ օրս քաղաքապետարանից ոչ միայն արձագանք չի եղել, այլև մեծ թափով շարունակվում է շինարարությունը։
Մեր թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են ընթանում աշխատանքները։
NEWSPRESS.am-ի հարցադրումը քաղաքապետարանին՝ նույնն է։
Ներկայացնում ենք կադրեր՝ շինհրապարակից։