Պատգամավոր Կարեն Սարուխանյանը վթարի է ենթարկվել. նա հաստատել է
ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, պատասխանելով մամուլում հրապարակված տեղեկություններին, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իսկապես վթարի է ենթարկվել:
«Սիրելի ընկերներ, հարազատներ,
տեղեկացնեմ, որ այո վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։
Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեր հետ ամեն բան նորմալ է։
Իսկ «ժողովուրդ» օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի իմ օրինակը։
Անփորձանք երթևեկություն բոլորիս»,- գրել է նա: