Էստոնիան դարձավ հետխորհրդային տարածքում առաջին երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները
Էստոնիան դարձավ հետխորհրդային տարածքում առաջին երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները։
Երկու չափահաս, անկախ սեռից, հաջորդ տարվա հունվարի 1-ից կկարողանան ամուսնանալ։ Նաև զույգերին կթույլատրվի պայմանագրեր կնքել համատեղ կյանքի վերաբերյալ, ըստ որի՝ համատեղ ապրողները կարող են ամուսնանալ պարզեցված ձևով։
Բացի վերը նշվածից, միասեռ ամուսինը կկարողանա որդեգրել իր զուգընկերոջ երեխաներին։