Ինչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Հասարակություն

Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետեւել է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Այս մասին  տեղեկանում ենք ԿԳՄՍ-ից։

Նախարարը շրջել է քննական սենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին: Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը նշել են, որ հունվարին մասնակցել են առաջին փուլի քննությանը եւ այժմ քննություն են հանձնելու երկրորդ անգամ:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննություններն ընթանում են բնականոն հունով: Նրա խոսքով՝ դիմորդների՝ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունն այս տարի է ներդրվել, որը դրական դինամիկա է ապահովել:

«Այս պահի դրությամբ ոչ մի արտակարգ իրավիճակ չունենք, քննությունները ընթանում են ըստ պլանավորածի: Կարծում եմ՝ այս տարվա 2 անգամվա քննություն հանձնելու հնարավորությունը դրական ազդեցություն է թողել դիմորդների վրա՝ հոգեբանական լարվածության տեսանկյունից եւ նվազեցրել է սթրեսը:

Կային դիմորդներ, որոնք օգտվել են երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից, ինչը շատ դրական է, որովհետեւ այսկերպ հնարավորություն ենք տվել նրանց ավելի հեշտ հաղթահարել քննական գործընթացը: Մի բան հստակ է, դիմորդները երկրորդ անգամ քննություն հանձնելիս ավելի հանգիստ են, սթրեսը նվազել է: Երբ դու ունես մեկ անգամ քննություն հանձնելու հնարավորություն, կշեռքի նժարին մեծ պատասխանատվություն է դրված. կամ կհանձնես քննությունը, կամ՝ ոչ: Այս դեպքում դիմորդներն ավելի հանգիստ են, կենտրոնացած, գիտեն ինչպես օգտագործեն իրենց տրված ժամանակը: Սա կարեւոր փորձ է, որն օգնում է լավ պատրաստվել, երկրորդը՝ արդյունքներն են: Մենք տեսնում ենք, որ երկրորդ փուլում տոկոսային հարաբերությամբ բարձր միավորներ ստացած դիմորդների թիվը աճել է, անբավարարները՝ նվազել»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ միտումը նկատելի է եղել արդեն կայացած միասնական քննությունների արդյունքների նախնական համեմատությամբ:

Օրինակ առաջին փուլում «Քիմիա» առարկայից գերազանց էին ստացել դիմորդների 7 տոկոսը, երկրորդ փուլում՝ 14 տոկոսը: Առաջին փուլում նույն առարկայից անբավարար արդյունք էր ապահովել դիմորդների 34 տոկոսը, երկրորդ փուլում՝ 25 տոկոսը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ արդյունքների բարելավում կունենանք նաեւ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության դեպքում:

Անդրադառնալով միասնական քննությունների արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ մտահոգիչ են, եւ այս առումով լուրջ աշխատանք կատարալու կարիք կա:

«Կայուն դրական արդյունքի ապահովման համար դպրոցի բովանդակային բարեփոխումները, որոնք այժմ ընթացքի մեջ են, կարեւոր նշանակություն ունեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով դասագրքերի ստեղծմանը՝ նախարարը նշել է, որ մրցույթ է հայտարարված՝ նոր չափորոշիչների պահանջին համապատասխան:

«Հիմա փորձաքննության փուլում ենք, աշխատանքներն ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որպեսզի մեզ մոտ ձեւավորվի որակյալ դասագիրք գրելու ավանդույթ: Ավելի քան 10 տարի նոր դասագրքեր չեն մշակվել, իսկ դասագիրք գրելը բարդ գործընթաց է՝ մեթոդական, ձեւավորման, հոգեբանության տեսանկյունից: Դասագրքի վրա մի ամբողջ թիմ է աշխատում: Առաջին փուլում միանգամից գոհ լինելու հավանականությունը փոքր է, բայց կարեւոր է գործընթացի իրականացումը, որ դաշտը ձեւավորվի, մասնագիտական խմբեր կազմվեն, եւ ապահովենք դասագրքերի բարձր որակ:

Ուզում եմ նաեւ նշել, որ թեեւ դասագիրքը շատ կարեւոր է, բայց ժամանակակից դպրոցներում, հատկապես ավագ դասարաններում իր նախկին նշանակությունն այն կորցնում է: Առաջատար երկրներում դասերը կառուցվում են ոչ թե մեկ դասագրքի շուրջ, այլ լինում են տարբեր նյութերի թղթապանակներ, որպեսզի աշակերտները բազմակողմանի նայեն նույն երեւույթին, զարգացնեն մտածողությունը: Մենք եւս պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ ավանդաբար մեծ թվով քննություն հանձնողներ, ըստ դիմորդների ընտրած մասնագիտության, լինում են «Անգլերեն», «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Ավելի քիչ թվով դիմորդներ են քննություններ հանձնում, օրինակ, իտալերենից, իսպաներենից:

Օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու ՀՀ բուհեր իրենց նախընտրած ընթացակարգով՝ ընդհանուր հիմունքով, ինչպես ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ օտարերկրացիների եւ սփյուռքահայերի համար սահմանված առանձին ընդունելության կարգով:

Խոսելով թափուր տեղերի մասին՝ նախարարը նշել է, որ որոշ բուհերում կան մի շարք ռազմավարական կարեւորության մասնագիտություններ, որտեղ դիմորդների թիվը բավականին փոքր է:

Արդեն գործում են այս տարի ներդրված նոր մոտեցումները. տարկետման հնարավորություն է տրվել որոշ բնագիտական մասնագիտությունների համար: Օրինակ, ԵՊՀ-ում տվյալ մասնագիտությունների գծով դիմորդների թիվը, դրանով պայմանավորված, կրկնակի աճել է՝ նախորդ տարվա համեմատ: Մանկավարժական համալսարանի բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում եւս դիմորդների թվի աճ կա»,- ասել է նախարարը:

Նշենք, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից այսօր քննություն է հանձնում 4349 դիմորդ: 2023-2024 ուստարվա միասնական քննություններին մնացել է երկու օր: