Հասկանում էի, որ Շուշին հետ բերել չենք կարող. երբ հուշագիրը ստորագրելուց 2 օր հետո վերադարձա՝ ասացին, որ Շուշիում ոչ մի զինվոր չունենք. Փաշինյան (տեսանյութ)
Եռակողմ համաձայնության ստորագրման բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 6-ին: Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել: Այս մասին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ մինչև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պահն իրեն զեկուցել են, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է:
«Որքան էլ, որ ասում էին՝ Շուշիի մի մասը մեր վերահսկողության տակ է՝ հասկանում էի, որ այն հետ բերել չենք կարող»,- ասաց Փաշինյանը:
Նա մանրամասն նկարագրեց, թե ինչպես ադրբեջանական զորքերը կմտնեին Շուշի ու կխոցեին քաղաքն ու կմտնեին Հաթերք-Սոթք հատված:
«Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի հարձակումը ՀՀ կառավարության շենքի վրա, և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում