Շուշիի անկումից հետո ստիպված էինք ստորագրել եռակողմ թուղթը, վտանգի տակ էր Ստեփանակերտը. Փաշինյան (տեսանյութ)
Ինչո՞ւ նոյեմբերի 9-ին ստորագրեցի եռակողմ հայտարությունը և ինչո՞ւ պատերազմը կանգ առավ հենց այդ օրը։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս հարցում շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխսուափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը ԼՂ Մարտունու շրջանի վրա, և մեր 25,000 զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ: