Թուրքիայում հռոմեական ժամանակաշրջանի գետնափոր եկեղեցի են գտել
Թուրքիայում Տրանսանատոլիական գազամուղի շինարարությունը դադարեցվել է հնավայրի բացման պատճառով, ինչի մասին տեղեկացնում է Sabah օրաթերթը:
Թուրքիայում Անկարայի շրջանի Գյոլբաշը բնակավայրի մոտ Տրանսանատոլիական գազամուղի շինարարության ժամանակ հնավայր է բացվել: Դրանից հետո դադարեցվել է գազամուղի շինարարությունը տեղանքում: Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարության աշխատակիցներն ուսումնասիրել են գտածոները և հայտարարել, որ բնակավայրը 7-րդ դարի է: Ըստ մասնագետների` այն պատկանում է հռոմեական ժամանակաշրջանին: Գտածոների մեջ շատ խաչեր և խաչանման իրեր կան: Գետնի տակ պահպանված 4 սենյականոց մի բնակարանանման կառույց կա, որը հնարավոր է գաղտնի քրիստոնեական հավաքատեղի լինի: