«Շմայսն» էլ գնաց «Լֆիկի» հետքերով
Դեռ նախորդ տարի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողներին ասել էր, որ իր հարցազրույցները փող արժեն` մինչև 500 դոլար: Պարզվում է, որ Սամվել Ալեքսանյանի կողմից առաջարկվող մեկնարկային գինը Առաքել Մովսիսյանը (Շմայս) փոխեց:
Այսօր` մինչ ԱԺ նիստի մեկնարկը, ՀՀԿ-ական պատգամավոր դահլիճ մտնելուց առաջ լրագրողներին հայտնել է, որ այսուհետ ինքն էլ է գումարի դիմաց հարցազրույց տալու, բայց պարզվում է՝ նրա ակնկալիքներն ավելի մեծ են:
«Սամոն 500 ա ուզում, ես 1000 եմ ուզելու», – հայտարարեց պատգամավորը և մտավ նիստերի դահլիճ: