Բարձունքի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի փորձը ցույց տվեց, որ իշխանահաճո վճիռներ կայացնելն անձեռմխելիություն չի շնորհում դատավորին. Նարեկ Մալյան
Բարձունքի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի փորձը ցույց տվեց, որ իշխանահաճո վճիռներ կայացնելը, իշխանական խուլիգանախմբերին արդարացնելը, Արմեն Գրիգորյանին բանտարկելը անձեռմխելիություն չի շնորհում դատավորին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՎԵՏՕ շարժման հիմնադիրՆարեկ Մալյանը:
«Լուսանկարում սորոսական խուլիգանախմբին արդարացրած դատավոր Դավիթ Հարությունյանն է՝ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետի որդին:
Այսօր նույն իրավիճակում է հայտնվել սորոսականների սիրելի այս դատավորը:
Կասեք ապօրինություն է:
Չեմ վիճում, իսկ ի՞նչն է մեր երկրում այսօր օրինական:
Միգուցե ապօրինություն է...
բայց արդար է...
Իսկ ես միշտ արդարության կողմնակիցն եմ եղել»,- գրել է Մալյանը: