Փաստաբաններն Աննա Վարդապետյանին հեռուստացույց նվիրեցին (լուսանկարներ)
Փաստաբաններս գլխավոր դատախազին նվիրեցինք «բաց ալիքներով» հեռուստացույց, որպեսզի հնարավորություն ստանանա Հ1-ից բացի այլ ալիքների հետևի և տեղեկանա, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություն է կիրառվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Հիշեցնեմ, որ ԱԺ-ում Աննա Վարդապետյանը հայտարարեց, թե տեղյակ չի փաստաբանների այդ դեպքերից»:

