Սшտկшծ կենդանիներից մինչև կենցաղային աղբի գարշահոտ տեսականի՝ ամենօրյա ռեժիմով․ աղբի մեջ կորած Վանաձորը (լուսանկարներ)
Լրագրող Լուսինե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարկել և կից գրել․
«Վանաձոր, Տարոն 4 թաղամաս.
Կենդանիների լեշերից մինչև կենցաղային աղբի գարշահոտ տեսականի՝ ամենօրյա ռեժիմով դատարկվում են բնակելի շենքից 50 մետր հեռավորության վրա, իսկ Վանաձորի համայնքապետարանը լուռ ծխում է, մարդիկ սանատորիա են եկել։ Բա իրենց հանգիստը չե՞ն թողնելու, գնան ժողովրդի խնդիրների մեջ խորամուխ լինեն։
Փող է՝ ստանում են էլի, ում գրպանից՝ կարևոր չի, կարևորը՝ բանկոմատի մոտ գնալու օրն են լավ հիշում։
Աղբահավաք կազմակերպությո՞ւն՝ չկա, չունենք, չենք լսել, կոմունալի պե՞տ՝ չկա, չենք լսել, իսկ ամռան օրերին մարդիկ պատուհան չեն կարողանում բացեն
Հ.Գ. նկարները թաղամասի բնակիչներն են ուղարկել, հիացեք»։





