Ադրբեջանա-ռուսական սահմանին «Սահման-պատնեշ» գործողություն է իրականացվում
Ադրբեջանա-ռուսական սահմանին «Սահման-պատնեշ» գործողություն է իրականացվում:
Գործողություններն իրականացվում են երկու երկրի ներքին գործերի նախարարների փոխադարձ համաձայնության հիման վրա և կտևի մեկ շաբաթ։
Գործողությունների հիմնական նպատակը սահմանային համագործակցության վերաբերյալ ընդունված որոշումների իրականացումն է, անդրազգային կազմակերպված հանցավոր խմբավորումների և ահաբեկչական կազմակերպությունների անդամների բացահայտումն ու վնասազերծումը, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրանյութերի վնասազերծումը և այլն։