Միացյալ Նահանգները Եվրոպայում կուժեղացնի իր զորակազմը
Ամերիկայի Միացյալ Նահանգները 3.4 մլրդ դոլար կուղղի Եվրոպայում իր զորակազմի ուժեղացմանը: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրներին։
ԱՄՆ իշխանությունները պլանավորում են 3.4 մլրդ դոլար ուղղել Եվրոպայում իրենց զորակազմի հզորացմանը։
«Դա երկարաժամկետ արձագանք է Եվրոպայում անվտանգության ոլորտում փոփոխություններ կատարելուն, որն արտացոլում է նոր պայմաններ: Դրանում Ռուսաստանը ավելի բարդ դեր է խաղում»,- հայտնել է աղբյուրը։
Վերջինիս խոսքով՝ ծրագրվում է հավելյալ ուժեր և տեխնիկա տեղակայել Հունգարիայում, Ռումինիայում և Մերձբալթյան այլ երկրներում։