Հուլիսից ուժի մեջ կմտնի Վրաստան` առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը (տեսանյութ)
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունման նախագիծը։ Ըստ օրենքի` ՀՀ քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան։ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։
«Այն վավերացնելուց հետո և նախագահի կողմից ստորագրելուց հետո հաջորդ ամսվա սկզբից արդեն ուժի մեջ կմտնի»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Կոստանյանը հստակեցրեց, որ համաձայնագիրն ուժի մեջ չի մտնել, կտեղեկացնեն քաղաքացիներին, երբ կընդունվի ու ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, ինչպես կարող են կազմակերպել իրենց այցելությունները Վրաստան։
«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովն ընդունեց միաձայն։