Տեխնիկական խնդիրներ կան. Կենդանաբանական այգին չի տեղափոխվի
Դեռևս ընթացիկ տարվա ապրիլին Տիգրան Ավինյանը հայտարարել էր Երևանի կենդանաբանական այգու տեղափոխման անհրաժեշտության մասին: Սակայն այսօր՝ հունիսի 19-ի գործավարական նիստի ժամանակ, նա հայտարարեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով, առայժմ այգին չի տեղափոխվի:
«Քննարկում էինք Դալմայի այգիների հատվածում կենդանաբանական այգու տեղափոխման հարցը, բայց վերջին մեր գույքագրումից հետո պարզել ենք, որ կենդանաբանական այգու բալանսին բավական մեծ տարածքներ կան հենց նույն հատվածում»,- ասաց Ավինյանը։
Նա Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը հանձնարարական տվեց՝ իրենց ունեցած տարածքների շրջանականում կենդանաբանական այգու ընդլայնման նախագծի վերաբերյալ, ժամկետը մեկ ամիս։