Աջափնյակի մետրոյի կայարանը «հորով-մորով» արին՝ նորն են կառուցում. Ավինյանը նոր կայարանի մասին է տեղեկացրել
Շուտով պիտի հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլերում ենք»,-ասաց նա և հավելեց. «Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին։ Եթադրում եմ, դրա տեխնիկական առաջադրանքը պատրաստ է»: