Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը. Օվերչուկ
Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Փաստաթղթի նախագիծը կազմվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև դեռ պետք է աշխատել հիմնական հարցի վրա, թե ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս», - ասել է Օվերչուկը: