Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)
Քաղաքականություն

Ու՞մ ժամացույցն է ճիշտ. ժամանակ քիչ է մնացել. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Ու՞մ ժամացույցն է ճիշտ։

Մի հարց անընդհատ իրար տալիս ենք. ժամանակ ունե՞նք, թե ոչ։ Այս կարևոր հարցի պատասխանը մեկ այլ հարցի մեջ է. ժամանակ՝ ինչի՞ համար։

Եթե ժամանակ՝ սպասելու, թե ինչպես ենք կորցնելու Արցախը, ապա ժամանակը այստեղ հարաբերական հասկացություն է։

Եթե պետք է դա թույլ չտանք ու կասեցնենք աղետը, ժամանակ քիչ կա։

Եթե ուզում ենք ողբերգությունից խուսափել ու թույլ չտալ, որ մեր երկիրը պատառ-պատառ անեն, իրար նվիրեն, ապա ժամանակ քիչ է մնացել։

Եթե ուզում ենք դառնալ մի տարածք, որտեղ կապրի մի 1.2 միլիոն հայ, ու որը կլինի ընդամենը թուրքական ենթակառուցվածքներ սպասարկող միավոր, ապա ժամանակ կա. դա 5-10 տարվա հեռանկար է։

Եթե ուզում ենք, որ այդպես չլինի և ունենանք ժամանակակից, զարգացող հայկական պետություն, որը հարևանների հետ կգտնի արժանապատիվ գոյակցության լեզուն, ապա ժամանակ իսկապես շատ քիչ է մնացել։ Լուրջ փոփոխություններ են պետք։

Եթե աշխարհի ազդեցիկ հայերը՝ կապիտալի, կապերի և հնարավորությունների տեր, աշխարհի մեգապոլիսներում ուզում են լինել դիտորդ, թե ինչպես է հայրենիքը վերջանում, ու իբր մտահոգ փիլիսոփայել Հայաստանի ու Արցախի ճակատագրի մասին, ապա մի պահից չեն կարողանալու, որովհետև լրիվ ուրիշ իրականություն է լինելու։

Եթե կա կապիտալ, որ փողից առավել կարևորում է հայրենիքը և սերունդների առջև իր արժանապատիվ անունը, ապա պետք է շտապել, որովհետև վաղը կարող է ուշ լինել։
Եթե ուզում եք հասցնել Ավինյանի հետ պայմանավորվել ընտրություններից առաջ, ապա պետք է շտապել, կուշանաք։ Մարդը հո չի՞ կարող բոլոր «փրկիչների, դիմադրողների, ազդեցիկների» և այլ շրջանակների բոլոր հարցերը լուծել։ Նա էլ ունի իր տրամաբանական լիմիտը։

Եթե ուզում ենք ճկվել, տանը մի բան խոսել, բայց մյուս ձեռքով իշխանությանբ հետ լավ լինել՝ «տուն ենք պահում, հարցեր կան, գործ են խոստացել» և այլն, դժվար է ասել. կարող է լինել ժամանակ, կարող է և չլինել, անհատական հարց է։

Իսկ եթե ուզում ենք տեր լինել մեր երկրին, գնալ հետպատերազմյան վերականգնման ճանապարհով, իսկ մեր կյանքի նպատակը հիմա սա է, ապա դրա և´ ժամանակը կա, և´ ռեսուրսը։ Բայց պետք է շտապել։

Պետք է նախ և առաջ ինքներս մեզ հետ լինենք ազնիվ։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում անել։ Հակառակ դեպքում ո՞վ գիտի՝ ժամանակ կա՞, թե՞ չկա։ Պետք է հասկանանք՝ ում «ժամացույցով» ենք մտածում։

Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ ամիս հետո, 2-3-6 ամսվա ընթացքում, որովհետև չգիտենք, թե ստվերում իշխանությունը ինչեր է անում, պայմանավորվում, ընդունում։ Սա բերում է նրան, որ մեր ժամացույցները սխալ են ցույց տալիս։ Իսկ հետո, երբ ամեն ինչ պարզվի, կարող է ուշ լինել, ու անիմաստ կլինի շատերի մեղայական ծղրտոցը, թե՝ մենք չգիտեինք...

Իսկ հիմա հիշեք. Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, ծանր հիվանդները չեն բուժվում։ Այդ ընթացքում Հայաստանի առջև նորանոր պահանջներ են դնում։

Ամեն դեպքում՝ այս պահին դեռ ունենք ժամանակ.

- Նոր պատերազմից խուսափելու
- Արցախը հայկական պահելու
- Մեր պետությունը պահելու համար։
Քիչ, բայց ունենք»։