Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում. Ցին Գանգ
Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների այս մակարդակը չի արդարացնում միջազգային հանրության ակնկալիքները։
«Չինաստանը հավատարիմ է Միացյալ Նահանգների հետ կայուն, կանխատեսելի, կառուցողական հարաբերություններ կառուցելուն», - ասել է Գանգը:
Նրա կարծիքով՝ Թայվանի հարցը Չինաստանի հիմնարար շահերի հիմքում է, այն չին-ամերիկյան հարաբերությունների գլխավոր խնդիրն է և ամենամեծ ռիսկը։