«Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ. Թուրքիայի տրանսպորտի նախարար
«Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և նոր տրանսպորտային կապ կստեղծի Թուրքիայի հետ:
Այս մասին նշել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլկադիր Ուրալողլուն:
««Զանգեզուրի միջանցքը» ապագայում նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման համար, որի գործարկումը կբարձրացնի միջանցքի կարողությունները երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար»,- ասել է թուրք նախարարը։