Թուրքիա-Իրան սահմանին երկրաշարժ է եղել
Թուրքիա-Իրան սահմանին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 13 կմ հեռավորության վրա։
Ցնցումը գրանցվել է 80 կմ խորության վրա։