Երևանում մարզական տոն է. ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային՝ հոբելյանական մրցաշարը (տեսանյութ)
Երևանում դարձյալ մարզական տոն է. կայանում է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ հոբելյանական 25-րդ անգամ: Բացման արարողության պատվավոր հյուրը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է։
Միջազգային մրցաշարը մեկ հարկի տակ է համախմբել աշխարհի 15 երկրի 127 ուժեղագույն ըմբիշների։ Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանը նշում է հայկական սպորտը ամուր հիմքերի վրա է։
«Այսօր մեր ժողովուրդը կարիք ունի հաղթանակի, այս բերկրանքը վայելելու։Ես շնորհակալ եմ մարզաշխարհից, մարզիչներից ու մարզիկներից, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, ցանկացած մրցաշարի կարողանում են այդ պարգևները մատուցել մեր երկրին»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։
Հայաստանի չեմպիոնին պարգևատրել է ՀԱՕԿ նախագահը։
Մանրամասները տեսանյութում։