Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի ամուսնությունը կլինի նոր հեռուստատեսային շոուի հիմքում
Ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկի՝ Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի բաժանումից արդեն չորս տարի է անցել, տեղեկացնում է spletnik.ru-ը:
E! հեռուստաալիքը պլանավորում է թողարկել շոու, որի սցենարը շատ նման կլինի Քեթի և Թոմի սիրո պատմությանը: Նախատեսվող սերիալի պրոդյուսերները ժխտում են, որ իրենք ոգեշնչվել են տվյալ աստղային զույգով, բայց և այնպես սյուժեն հակառակն է վկայում:
Նշենք, որ ըստ նախագծի մտահղացման՝ խոսքը գնում է ժամանակակից Մոխրոտի մասին, որն իր սերը գտնում է Հոլիվուդում: Առաջին հանդիպումից հետո նրա կյանքը միանգամից փոխվում է: