Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Մեծ Հայրենականի կին-վետերան Ռոզալիա Աբգարյանի 100-ամյա հոբելյանը (տեսանյութ)
Մեծ Հայրենականի կին-վետերանը՝ տիկին Ռոզալիա Աբգարյանը, այսօր տոնում է իր 100-ամյա հոբելյանը: Պատիվ ունեցա շնորհավորել լեգենդար կնոջ մեկդարյա հոբելյանը՝ մեր սպորտի վետերանների հետ միասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Տիկին Ռոզալիային կրկին քաջառողջություն եմ մաղթում՝ վայելելու այն հարգանքն ու պատիվը, որը նա վաստակել է մեկդարյա իր կյանքի գործունեությամբ»: