Զելենսկին հնչեցրել է Պուտինի հետ բանակցությունների պայմանը
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե ռուսական ուժերը դուրս բերվեն։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպումից հետո, փոխանցում է Reuters-ը։
«Ռուսաստանի բոլոր զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից մի բան է, որը կարող է դադարեցնել հակամարտությունը։ Ուկրաինային և աշխարհին պետք չեն ոչ սառեցված հակամարտություններ, ոչ էլ շիկացած պատերազմներ»,- ասել է Զելենսկին։