Բայդենը պատրաստ է պարզեցնել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է պարզեցնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
CNN-ի աղբյուրների համաձայն՝ Բայդենը կարող է Կիևին հնարավորություն տալ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրից, որը պահանջում է որոշակի պայմանների պահպանում՝ դաշինքին միանալու համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես աջակցել է այս առաջարկին անցյալ շաբաթ Վաշինգտոնում Բայդենի հետ հանդիպման ժամանակ, նշում է հեռուստաալիքը։