Խորհրդանիշների օրը հետաքրքիր զուգադիպություն` Ադրբեջանի հարձակում և Փաշինյանի կողմից խորհրդանիշի վարկաբեկում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցություն քարտուղար Արծվիկ Մինասյանը զուգահեռներ է անցկացնում 2 իրադարձության միջև։ Նրա խոսքով, երեկ` հունիսի 15–ին, խորհրդանիշերի օրը, ադրբեջանցի զինծառայողները փորձել են իրենց դրոշը տեղադրել անցակետի տարածքում, Փաշինյանն էլ խորհրդարանում վարկաբեկեց ՀՀ խորհրդանիշը։
«Հետաքրքիր զուգադիպություն էր` Ադրբեջանի հարձակում և Նիկոլ Փաշինյանի կողմից խորհրդանիշի վարկաբեկում»,- ԱԺ ճեպազրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա անընդունելի է համարում միջադեպն ու այն որակում որպես Հայաստանի ձախողում։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նման երևույթները կարելի է կանխել միայն մի դեպքում, երբ ՀՀ իշխանությունը փոխվի։
Նա չցանկացավ կրկնել օրվա իշխանության թեզերը, որոնք, ըստ պատգամավորի, սպասարկում են թուրքական շահը։
«Քեզ սպանում են` ասում ես խաղաղություն, քեզ գնդակահարում են` ասում ես խաղաղություն, մտնում են քո տարածք, ասում ես՝ խաղաղություն, մինչ ե՞րբ»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ ընդդիմության կոչն ամենևին էլ պատերազմը չէ, բայց պետք է այնպես անել, որ դիվանագիտական հարթությունում միջազգայնորեն կարելի լինի զսպել Ադրբեջանի` Հայաստանին տիրելու անհագ ցանկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում