Վրաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավար
Վրաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայում երկխոսություն հաստատելու համար: Այս մասին նշել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին:
«Մենք կարծում ենք, որ Վրաստանը բնական դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»,- նշել է նա: