Հաշմանդամային բազկամարտի առաջնությունում մեր մարզիկները նվաճել են 8 ոսկի, 5 արծաթ և 9 բրոնզ
Ավարտվեց հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 2023 թվականի 24-րդ առաջնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան։
«Մեր մարզիկները մրցեցին ձախ և աջ ձեռքերով։ Մեր հավաքականի գանձանակը համալրվեց 8-ոսկե, 5-արծաթե և 9-բրոնզե մեդալներով։
Մեր մարզիկները հայրենիք կժամանեն այսօր տեղական ժամանակով 23։30-ին»,- գրված է հայտարարության մեջ։