Հայաստանը չի արձագանքի Լաչինի միջանցքի միջադեպին. ռուս գործընկերների հետ խոսակցություն կլինի. ՔՊ–ական պատգամավոր (տեսանյութ)
Հայաստանը չի արձագանքի Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը` հավելելով, որ Հայաստանը մինչ այդ առիթ ունեցել է արձագանքելու։
«Այդ արձագանքը եղել է ամենատարբեր խողովակներով»,- ասաց Թունյանը։
Ինչ վերաբերում է պաշտոնական պարզաբանմանը ՌԴ-ից, ապա ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ և հավելեց, որ տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է։
«Ռուս գործընկերների հետ խոսակցություն կլինի, թե ինչ կոնտեքստում, սրա մասին կխոսի ԱԳՆ-ն»,- ասաց Արթուր Հովհաննիսյնաը։
Մանրամասները` տեսանյութում