Արցախից այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնարին է դարձել․ Ավանեսյան
Մենք ժամանակի ընթացքում այսպիսի սրացումներ ունենում ենք։ Փորձում ենք տեղում, բժիշկների հետ, կապի միջոցով հնարավորինս միասնական ցույց տալ օգնություն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկվանից Արցախից Երևան հիվանդների տեղափոխման անհնարինությանը։
Նրա խոսքով՝ Արցախից այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնարին է դարձել։
«Ես մշտապես և հիմա ևս խստորեն դատապարտում եմ։ Պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է միջազգային բոլոր փաստաթղթերին և հումանիտար սկզբունքներին»,- նշեց Ավանեսյանը։