Մենք շարունակում ենք կողմերին հորդորել միասին աշխատել. ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմաններին հրադադարի խախտումներին:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել այս իրավիճակով:
«Մենք շարունակում ենք երկու կողմերին հորդորել միասին աշխատել եղած տարաձայնությունները հաղթահարելու համար: Ինչպես գիտեք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը շարունակում է հասանելի լինել և մենք անհամբեր սպասում ենք երկու կողմերին համոզելու՝ առաջ շարժվել»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը՝ հասցեական չդիմելով պարբերաբար սադրանքներ և սահմանային լարվածություն սանձազերծող ագրեսորին՝ Ադրբեջանին: