Իսպանիան սպառնացել է ՆԱՏՕ-ին վետո դնել
Իսպանիայի իշխանությունները սպառնացել են վետո դնել ՆԱՏՕ-ի արդյունաբերական ծրագրի հաստատման վրա, որը նախատեսում է առաջիկա ամիսներին օգտագործել մինչև 1 միլիարդ եվրո զենքի համակարգեր, զինամթերք և պաշտպանական սարքավորումներ գնելու համար։
Ինչպես նշում է El Mundo թերթը, Մադրիդի դժգոհությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու պաշտպանական արդյունաբերության ընկերությունների հետ հանդիպմանը իսպանական ընկերությունների բացակայությամբ։