Բանգլադեշցի երիտասարդը տառապում է «Ծառ մարդ» հիվանդությամբ. (լուսանկարներ)
Բանգլադեշում երիտասարդը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը: Բանգլադեշից 26 ամյա Աբուլ Բաժանդարը արդեն 16 տարի տառապում է հազվադեպ հանդիպող «Ծառ մարդ» հիվանդությամբ: Մասնագետների պնդմամբ դա (Human Papilloma) վիրուսն է, որի պատճառով մարդու մարմնի վրա ծառեր են աճում:
Բանգլադեշցի երիտասարդը աշխարհում երկրորդ մարդն է, ով վարակված է նման հիվանդությամբ: Երիտասարդը 16 տարի գումար չունենալու պատճառով բժիշկներին չի դիմել: Այժմ Բանգլադեշի հիվանդանոցներից մեկը պատրաստ է անվճար վիրահատություն կատարել: Տղայի վկայությամբ այժմ նրա ձեռքերին 5-7 սմ երկարությամբ տասնյակ արմատներ կան, իսկ ոտքերի վրայինը ավելի փոքր են: Ընդհանուր առմամբ 5 կգ-ից ավել արմատներ կան մարմնի վրա:


