Ֆիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասին
Տեսանյութ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով կատարված քննչական ու վարութային գործողությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185.606.000 ՀՀ դրամի հափշտակությունը:

Մասնավորապես՝ 2014թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ա.Աշոտյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում:

2015թ. ապրիլի 17-ին նա ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի /այսուհետ նաև Հիմնադրամ/ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:

Նույն տարվա մայիսի 18-ին Հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մարթա Սիմոնյանը:

2015թ. հունիսի 8-ին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Միքայել Նարիմանյանը: ՀՀ կառավարության՝ վերը նշված որոշմամբ հաստատված՝ Հիմնադրամի կանոնադրության 46-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերջինս իրավասու է եղել տնօրինել համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները և համալսարանի անունից կնքել գործարքներ՝ մինչև 20.000.000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր, որը գերազանցող պայմանագրերը ենթակա են եղել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատման:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ա.Աշոտյանը, հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարար, միաժամանակ նաև՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու իր պաշտոնից բխող հեղինակությունը, Հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին դրդել է առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանի կառուցապատման իրավունք: Համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ դրա հիման վրա սոցիալական աջակցության ֆոնդում անհիմն պահվող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 185.606.000 ՀՀ դրամը դարձնելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը՝ հետագայում այդ գումարներով ևս «Ծովասար» հյուրանոցային համալիրից չորս բնակարանի և մեկ դահլիճի կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար։ Այդ կերպ նա կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարներին օրինական տեսք հաղորդելն ու դրանց օրինական շրջանառության մեջ ներգրավելը:

Մ.Նարիմանյանը, օգտվելով Ա.Աշոտյանի հովանավորչությունից, գիտակցելով, որ տրված հանձնարարության արդյունքում իրականացվելու է հիմնադրամի կարիքներից չբխող առանձնապես խոշոր չափերի գույքի ձեռքբերում և վատնման եղանակով այդ գումարի հափշտակություն՝ 2015թ. մայիսի 15-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է նույն ընկերությունից Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի երկու հասցեներում 19.796.000 ՀՀ դրամ և 17.198.000 ՀՀ դրամ արժողության 2 բնակարանների կառուցապատման իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ նախնական պայմանագրեր։ Դրանց հիմքով 2015թ. հունիսի 11-ին, 23-ին և սեպտեմբերի 23-ին Հիմնադրամից «Նավասար» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր՝ 36.994.000 ՀՀ դրամ: Այնուհետև, որպես հիշյալ գործարքի իրականացման հիմք, իր կողմից լիազորված անձ Կարեն Ակոպյանի միջոցով «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, Մ․Նարիմանյանը կնքել է հիշյալ անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հիմնական երկու պայմանագիր։ Դա այն դեպքում, երբ նշված բնակարանների կառուցապատման իրավունքի ձեռք բերումը որևէ կերպ անհրաժեշտ չի եղել Հիմնադրամի կարիքների համար։ Վերջինս հաստատվել է հետագայում դրանք չօգտագործվելու փաստով և այն հանգամանքով, որ պայմանագրային հիմքով «Ֆորեստ Պարկ» ՍՊ ընկերությունը դեռևս 2013թ.-ից պարտավորություն է ստանձնած եղել կազմակերպելու Հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանգիստը հատուկ և արտոնյալ պայմաններով։

Բացի այդ, նշված գնման արդյունքում, հետագա տարիներին այդ բնակարանների սպասարկման համար, 53.000-ական ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Այս ամենի հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ, Մ.Նարիմանյանը «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով Ա.Աշոտյանի հանձնարարությամբ «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ և Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանին հանձնարարել է կատարել այդ փոխանցումները:

Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը։

Բացի այդ, Համալսարանը պարտավորվել է կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ հուշագրով չնշելով գումարի չափը: Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը:

Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մարթա Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագրեր։ Դրանցով կազմակերպությունը 24.970.000 ՀՀ դրամով, 18.895.000 ՀՀ դրամով, 16.903.000 ՀՀ դրամով, 25.424.000 ՀՀ դրամով, 99.414.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում տարբեր մակերեսներով 4 բնակարանների կառուցապատման իրավունքները: Այնուհետև, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը 2016 թվականին «Նավասար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով ձեռք է բերել նաև նույն հողամասի այլ հասցեում գտնվող, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային սպորտային դահլիճը։ Դրանք, սակայն, մինչև 2018 թվականը, որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Հիմնադրամի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում:

Ա.Աշոտյանի կազմակերպմամբ հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Արամ Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Ա.Բարսեղյանը ընկերությունում որպես բաժնետեր գրանցվել է 2017թ. մայիսի 19-ին, սակայն 2018թ. դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ Հանրապետությունում կատարված քաղաքական փոփոխություններից հետո, չեղարկել է գրանցումը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 15.06.2023թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին):

Քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Մասնավորապես, Ա.Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները:

15.06.2023թ. Ա.Աշոտյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով /խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը/ ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: