Եվրախորհրդարանը ՆԱՏՕ-ին կոչ է արել Ուկրաինային հրավիրել դաշինք
Եվրախորհրդարանը ՆԱՏՕ-ին կոչ է արել Ուկրաինային հրավիրել դաշինք:
Համապատասխան բանաձեւը քվեարկվել է հինգշաբթի Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում։
Կողմ՝ 425, դեմ՝ 38, 42 ձեռնպահ։
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հարգել Ուկրաինայի հանդեպ ստանձնած պարտավորությունները և ճանապարհ հարթել Կիևին միանալու դաշինքին: