Տեղեկությունը շոկային է. Զախարովան մեկնաբանել է մամուլում տարածված լուրն ԱՄՆ-ի և Արցախի իշխանություններին մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողության իրականացմամբ:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մենք իրոք անհանգստացած ենք: Եթե այդ փաստերն իսկապես հաստատվեն, իսկ ես կարծում եմ, որ ամերիկյան կողմն ուղղակի պարտավոր է մենաբանել դրանք, ապա հերթական անգամ նրանք կձախողեն միջնորդի իրենց դերը: Միջնորդը նա է, ով փորձում է կարգավորման մեջ ներդաշնակություն բերել, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել համաձայնության կետեր: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ տեսնում տեղեկություն այն մասին, որ միջնորդի դերին հավակնող երկիրն ուժի կիրառմամբ սպառնա կարգավորման գործընթացի մասնակցին իր միջնորդական դերի իրագործման համար: Ուժով, շանտաժով, սպառնալիքով ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ կամ մասնակցել հանդիպումների, որոնք միջնորդներն են հորինել: Կարծում եմ, որ հիմա պետք է խոսի ԱՄՆ-ին, որպեսզի նրանք կամ հերքեն սա, կամ էլ բացատրեն՝ ինչ նկատի ունեն: Իսկ ընդհանուր առմամբ, այս տեղեկությունը շոկային է», - ասել է Մարիա Զախարովան: