ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Քաղաքականություն

Լիսկայի Տիգրանը «անտառում» էլ չդիմացավ

Հանրահայտ Լիսկայի ոչ պակաս հանրահայտ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, «անտառում» էլ չդիմացավ կամ գուցե չցանկացավ մնալ: Նա իր դիմումի համաձայն ազատվել է գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից:

Նման անսահման հնարավորություններ ունեցող երիտասարդի համար իսկապես «Հայանտառի» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական լինելը ընդամենը եղած -չեղածի հաշիվ է: Չի բացառվում, որ այդ պաշտոնին ուղարկողները մտածել են նրանից այդկերպ նոր իմիջ ստեղծեն: Եվ բնավ զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց ՝մի քանի աղմկահարույց գործերով անցած Տիգրան Խաչատրյանը, նշանակվի ինչ-որ ՊՈԱԿ-ի տնօրեն: Եթե Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը կարող է նշանակվել դպրոցի տնօրենի տեղակալ, ապա Լիսկայի որդին ինչո՞վ է պակաս Զարզանդից: Բայց ուշագրավն այստեղ այն է, որ «Հայանտառի» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական նշանակելուց հետո, նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը ի լուր աշխարհին, գլուխը բարձր հայտարարեց.«Ես եմ առաջարկել… նաև իմանալով Տիգրանի կարողությունները: Տիգրանը բավականին պատրաստված երիտասարդ է»:

Հետաքրքիր է իմանալ, թե այս մի քանի ամիսների ընթացքում իր պատրաստվածությամբ ինչպես դրսևորվեց Տիգրանն «անտառում»՝ վայրի բնության կենդանիները սատկեցին, շատացան, ապօրինի ծառահատումները նվազեցին, թե՞ հակառակը: «Հայանտառի» ՊՈԱԿ-ի տնօրենը պարտավոր է այս հարցերի պատասխանը տալ, քանի որ նա է Տիգրանին հրավիրել աշխատանքի, ով մի քանի ամիս շարունակ աշխատավարձ է ստացել հարկատուների հաշվին: Ով իմանա, գուցե այդ պարզաբանումից հետո պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի որդու կարողությունները այլ ընկերություններ ևս գնահատեն՝ աշխատանքի հրավերի առաջարկության տեսքով:

Իսկ եթե լուրջ, այս ամենն իսկական մառազմ է կամ տրագիկոմեդիա. ծայրահղությունից ծայրահեղության մեջ լողացող այս երիտասարդն իսկապես կողմնորոշման կարիք ունի: Կողմնորոշման կարիք ունի նաև հանրությունը, ում համար անհասկանալի է, թե Լիսկայի որդին ի վերջո հարց լուծող ժառանգորդ է, թե մեղքերին քավություն տված փողկապով պաշտոնյա: