Երևանի բարձրահարկերից մեկի բակի զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ հունիսի 14-ին, ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Ռոբերտ Սարգսյանն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով՝ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։