Իսրայելը պատասխան է պատրաստում Իրանին
Իսրայելը նոր հակահրթիռային պաշտպանության համակարգ է մշակում, որը նախատեսված է հիպերձայնային հրթիռների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է RAFAEL պաշտպանական ընկերության ղեկավարությունը։
Համակարգը պետք է որսա հակառակորդի հրթիռները, որոնք թռչում են մինչև 6120 կմ/ժ արագությամբ և ունենա բարձր մանևրելու ունակություն։ Համակարգը ստացել է Sky Sonic անվանումը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի սկզբին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը ներկայացրել են նոր «Ֆաթեհ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը: Այս հրթիռն ունակ է զարգացնել 15900 կմ/ժ արագություն և հաղթահարել մինչև 1400 կմ հեռավորություն։