Ռուսաստանը կրկնապատկել է մարտական ռազմանավերի թիվը
Ռուսաստանը կրկնապատկել է մարտական ռազմանավերի թիվը՝ Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի բազան պաշտպանելու համար, գրում է Naval News-ը:
Փորձագետները կարծում են, որ ռուսական հրամանատարությունը վախենում է ջրասուզակների մասնակցությամբ ուկրաինական դիվերսիաներից։
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ ռազմանավերի թիվը 3-4-ից հասել է 6-7-ի։ Սա թույլ է տալիս ավելի հաճախ վերահսկել ծովի շրջակայքում գտնվող ջրային տարածքը և ընդգրկել ավելի մեծ տարածքներ»,- նշում է կայքը: