Հայ թենիսիստուհին եզրափակչում պարտվեց
«GD women’s Tennis cup» միջազգային մրցաշարի եզրափակչում Թենիսի Հայաստանի առաջին համար Անի Ամիրաղյանը չկարողացավ հաղթել թուրք թենիսիստուհի Բասակ Էրայդիին՝ դառնալով Անթալիայի մրցաշարի փոխչեմպիոն:
Նշենք, որ 1 ժամ 56 րոպե տևած պայքարում Ամիրաղյանը մրցակցին պարտվեց 6:3, 2:6, 4:6 հաշվով: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ամիրաղյանը կիսաեզրափակչում 6:3, 6:3 հաշվով հաղթել էր Թուրքիայի ևս մեկ ներկայացուցիչ՝ Այլա Ակսուին:
Հիշեցնենք, որ Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը մեկնարկել էր հունվարի 2-ին: