Այդ մահապարտների ցուցակում երևի պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի. Փաշինյանը՝ Վարդանյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Այդ հարցն ինձ ուղղված չէ, այդ հարցով ավելի շատ պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, որն իրավասու մարմինն է։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՔՊ–ական պատգամավորի հարցին` կապված Աղվան Վարդանյանի հարցազրույցի հետ։
Ինչ վերաբերում է մահապարտներին, ապա նա հույս հայտնեց, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար։
«Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել։ Այսինքն` ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կան։ Մեր քաղաքական ուղեգիծը հետևյալն է՝ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա։ Դա մեր նախընտրական թեզն է։ Ես ուզում եմ ասել հետևյալը, որ բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, ուրեմն օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում», - ասաց Փաշինյանը։