Հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով` հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` արձագանքելով հարցին, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ակտիվացած սահմանային կրակոցները` թշնամու կողմից։
«ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով ու այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրութանը։ Այս ամենի նպատակն այն է, որ իբր հայկական կողմը ագրեսիվ է։ Նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը», - ասաց Պապիկյանը։