Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր ուղղություններով. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ։
Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր ուղղություններով: Կարևոր է շարունակել հաջորդական հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որը օգուտ կբերի Հայաստանին, Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին», - գրել է Տոյվո Կլաարը։