Փաշինյանը ոչ մի քայլ հետ չի արել. Էրդողան
Թուրքիայի նախագահն Ադրբեջանից վերադառնալուց հետո պատասխանել է թուրք լրագրողների հարցերին։
Պատասխանելով ադրբեջանա-հայկական հարաբերությունների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշման մասին հարցին՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին թուրքական կողմի հրավերն ընդունելու և Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանն Անկարա գալու համար։
Թուրքիայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հայ պաշտոնյաների այն հայտարարություններին, թե իրենք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: