Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի խնդիրն է. Էրդողան
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա դա Հայաստանի խնդիրը չէ։ Զանգեզուրի միջանցքը խնդիր է Իրանի հետ: Այսինքն՝ երկու մահմեդական երկրների խնդիր։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»,- նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի։ Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե այս հարցին դրական մոտենային, ապա այսօր Թուրքիան-Ադրբեջանը-Իրանը կինտեգրվեին միմյանց՝ թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհներով»,- ասել է Թուրքիայի նախագահը: