Երասխում գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության․ ԱՆ
Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: