Բինալի Յըլդըրըմը կայցելի օկուպացված Շուշի
Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի առաջին տեղակալ Բինալի Յըլդըրըմը կայցելի Շուշի։ Այս մասին, ըստ APA-ի, նա ասել է այսօր՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի մոտ ընդունելության ժամանակ։
Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվելու ընթացքում պատվիրակության հետ կմեկնի օկուպացված Շուշի և կծանոթանա այնտեղ իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին։