Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Բաքվում անցկացվել են «Eternity-2023» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական անձնակազմի, ինչպես նաև համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ-ին:
Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում անցկացվել են ռազմավարական նշանակություն ունեցող վարժանքներ:
Նշվել է, որ միջազգային վարժանքների հիմնական նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը և ապահովել երեք երկրների զինված ուժերի փոխգործակցությունը։